Բեռլինը մերժել է Զելենսկուն

Մանրամասներ
Շոլց

Գերմանիան չի համոզի արևմտյան երկրներին՝ թույլտվություն տալ Ուկրաինայի Զինված ուժերին հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Tagesspiegel-ը։

Շոլցը հաստատել է, որ չի աջակցում Ուկրաինայի կողմից գերմանական զենքի օգտագործման սահմանափակումների թուլացմանը, որի համաձայն Կիևը կկարողանար հարվածել Ռուսաստանի տարածքին։

Գերմանիայի կանցլերն ասել է, որ երկրի կառավարությունը «մի քանի որոշում» է ընդունել Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ, «որոնք իր համար շատ հստակ են են»։ 

«Դա (Ռուսաստանի խորքում հարվածները) անհամատեղելի է իմ անձնական դիրքորոշման հետ… Մենք դա չենք անի։ Եվ մենք դրա համար հիմնավոր պատճառներ ունենք»,- հավելել է նա:

Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ կրկնել է, որ Բեռլինն ապագայում Ուկրաինային չի մատակարարի հեռահար ճշգրիտ զենք՝ անկախ ՆԱՏՕ-ի գործընկերների որոշումներից։

Ամենամեծ հեռահարության զենքը, որը ներկայումս Գերմանիան մատակարարում է Ուկրաինային, Mars II հրթիռային կայանն է, որը կարող է խոցել թիրախները 84 կիլոմետր հեռավորության վրա։ Բեռլինը թույլ է տալիս այն, ինչպես նաև Panzerhaubitze 2000-ը՝ 56 կիլոմետր հեռահարությամբ, օգտագործել Ռուսաստանի տարածքում Խարկովի մարզի մոտ գտնվող թիրախների դեմ։