Իսրայելի հասցրած հարվածը բացասաբար է ազդել Իրանի՝ պաշտպանվելու և հրթիռներ արտադրելու կարողության վրա. Նեթանյահու

Մանրամասներ
նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երեկ Իրանին հասցված հարվածը բացասաբար է ազդել այդ երկրի՝ պաշտպանվելու և Իսրայելին թիրախավորող հրթիռներ արտադրելու կարողության վրա։

«Շաբաթ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրեց Իրանին: Մենք հզոր հարվածներ հասցրինք Իրանի պաշտպանունակությանը և մեզ ուղղված հրթիռներ արտադրելու նրա կարողությանը»,- ասել է նա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհերի հիշատակին նվիրված պետական ​​արարողության ժամանակ: