Սամվել Կարապետյանը Հայաստան է գալիս

Նա հանդիպումներ կունենա քաղաքական որոշ շրջանակների հետ


Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը մոտ օրերս Հայաստան կգա, ապա կմեկնի Դուբայ, hayeli.am-ի տեղեկություններով Հայաստանում նա հանդիպումներ կունենա քաղաքական որոշ շրջանակների հետ։

Սամվել Կարապետյանը ինչպես հայտնի է հեղափոխությունից հետո գրեթե դադարեցրել է Հայաստան այցելել, նա առանձնապես չի համագործակցում նոր իշխանությունների հետ։ Մի անգամ, ինչպես մամուլը գրեց, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ մեր տեղեկություններով անձամբ փոխանցել, որ չի պատրաստվում ներդրումներ անել։