Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց «Արագած»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արագածը» սեփական հարկի տակ 140-71 հաշվով վստահ առավելության հասավ «Գյումրի» ակումբի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Վիլիամ Վոտկինսը (Արագած), ով վաստակեց 33 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:
0Comments