Թեման, որին ուզում եմ անդրադառնալ, վերաբերում է մի նոր, հետաքրքիր կոռուպցիայի: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա, որովհետև այն հիմնականում իրագործվում է բրոքերական ընկերությունների կողմից: Ասում են՝ մենք ձեր գործը կարող ենք կազմակերպել 90 տոկոս հավանականությամբ, դուք գումարը մուծեք, որ կարողանանք կազմակերպել, բայց կա նաև 10 տոկոս հավանականություն, որ գործը չի ստացվի»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին:
«Եվ երբ այդ ընկերություններին Երևանի քաղաքապետարանը տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է՝ դե չկարողացանք լուծել ու այն 10 տոկոս հավանականությունն աշխատեց:
Սիրելի երևանցիներ, սիրելի կառուցապատողներ, մի՛ եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ պրոցեսները բավականին դիվերսիֆիկացված են ու քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս ճարտարապետները ու նրանց կարծիքի հիման վրա է տրվում շինթույլտվությունները:
Հետևաբար այս բրոքերական ընկերություններից ես խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև նրանք փաստացի ապօրինի գործողություններ ծավալող ընկերություններ են, նրանց հույսը ձեր միամտությունն է»,- ասաց Ավինյանը:
0Comments