Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից իրենց հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Վան» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
0Comments