Փաշինյանը Գյումրիում փակ հանդիպում է անցկացնելու. ինչ են քննարկելու

Մանրամասներ
քպ

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին այցելելու է Շիրակի մարզ։

Euromedia24.com-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Գյումրիում՝ հոկտեմբերի 19-ին անցկացնելու է փակ հանդիպում, որին մասնակցելու են 7-ից 8 հոգի։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ հանդիպմանը մասնակցում են միայն մարզի պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկվելու է Գյումրու քաղաքապետին փոխելու հարցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալման որոշում է կայացվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ կապված, իսկ Գյումրու քաղաքապետն էլ անցել էր հեռավար ղեկավարման։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ ՔՊ-ականները ունեն ծրագիր, թե ինչպես Գյումրիում հասնեն իշխանափոխության։