ՆԱՏՕ-ն սկսում է ամենամյա միջուկային Steadfast Noon զորավարժությունները

Մանրամասներ
թուրքիա

ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի իր ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։ Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ն կսկսի իր Steadfast Noon ամենամյա միջուկային զորավարժությունները երկուշաբթի (14 հոկտեմբերի 2024 թ.), դրանց կմասնակցեն ավելի քան 60 ինքնաթիռներ, որոնք ուսումնական թռիչքներ կիրականացնեն Արեւմտյան Եվրոպայի վրայով։ Steadfast Noon-ը կտևի երկու շաբաթ և կներառի կործանիչներ, որոնք կարող են կրել ԱՄՆ միջուկային մարտագլխիկներ, սակայն ռազմական զենք չի կիրառվի»,- ասվում է հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ն միջոցներ է ձեռնարկում դաշինքի միջուկային զսպման անվտանգության, արդյունավետության և հուսալիության ապահովման համար», – հավելում է դաշինքի մամուլի ծառայությունը: