Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի

Մանրամասներ
Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակի ևս զինծառայող է զոհվել Լիբանանի հետ սահմանին մարտերի ժամանակ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մահացածը ՊԲ 5515-րդ շարժական ստորաբաժանման զինծառայող, 25-ամյա սերժանտ Էթայ Ազուլայն է։ Նրա մահվան հանգամանքները չեն հաղորդվում։ Եվս երկու զինվոր ծանր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, անցյալ շաբաթ Իսրայելն առաջին խոշոր կորուստներն է կրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ցամաքային գործողության ժամանակ, որն իսրայելական զինվորականներն իրականացնում են հոկտեմբերի 1-ից։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ինը զինվոր է զոհվել Լիբանանի հարավում մարտերի ժամանակ: Լիբանանյան բանակը նույնպես հայտնել է զոհերի մասին: