Ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Վնուկովո»-ում և «Դոմոդեդովո»-ում. Պատճառն անօդաչուների հարձակումն է

Մանրամասներ

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է ժամանակավոր սահմանափակումների՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքներ ընդունելու և ուղարկելու համար:

Այս մասին հայտնել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

Այդ պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում:

«Սահմանափակումների պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում:

Եվս վեց ինքնաթիռի անձնակազմերը վերահաշվարկել են երթուղիները, դիսպետչերական ծառայությունների հետ համաձայնեցնելով փոխել են թռիչքների պլանները և օդային տարածքի օգտագործման սահմանափակումները վերացնելուց հետո վայրէջք են կատարել նշանակման օդանավակայաններում»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Սահմանափակումները հանվել են Մոսկվայի ժամանակով ժամը 5:25-ին, հայտնել է դաշնային գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարքերի հարձակման և հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործման պատճառով «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 20 թռիչք, իսկ «Վնուկովո»-ում՝ ինը թռիչք։

Բացի այդ, հետաձգվել է երեք չվերթի մեկնում դեպի «Վնուկովո»։