Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է: Այս մասին հայտարարել է սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նա նշում է.
«Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։
Սահմանադրական դատարանն իրավասություն չունի պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։
Հռչակագիրը չի ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում»,- նշել է նա:
0Comments