Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ

Մանրամասներ
Մոհամմադ Ռեզա Արեֆ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով կժամանի Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, գրում է Tasnim լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվելու է Իրանի անդամակցության գործընթացն այս միությանը, որն ընդգրկում է Իրանի հյուսիսային հարևաններ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության գործընթացը տարածաշրջանային և միջազգային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, ավարտվել է: Իսկ այսօր Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկվելու է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը կարևոր կազմակերպություն է, հանդիսանում է մեծ շուկա առևտրային և տնտեսական ոլորտներում», - ասել է Իրանի առաջին փոխնախագահը:

Tasnim-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը գտնվում է իրականացման փուլում։