Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ

Մանրամասներ
4

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա:

Ինչպես հաղորդում է Հայ դատի պաշտպանության կոմիտեն, միջադեպը սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise և Ֆրանս-հայկական Homenetmen թիմերի միջև հանդիպման ժամանակ է տեղի ունեցել:

Հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով, ինչը զայրացրել է թուրք երկրպագուներին և նրանք դանակներով վազել են խաղադաշտ։

Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է:

Մի քանի տուժած խաղացող հիվանդանոց է տեղափոխվել: