«Հեզբոլլահ»-ը մի քանի հակատանկային կառավարվող հրթիռներ է արձակել Վերին Գալիլեայում իսրայելական զորքերի դիրքերի ուղղությամբ։ Al Mayadeen պարբերականը հաղորդել է, որ դրանցից առնվազն երեքը թիրախներ են խոցել Մետուլա քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանին։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ Մետուլայում աշխատել են օդային տագնապի շչակները։
Սեպտեմբերի 19-ին շիա մարտիկները գնդակոծել են 17 ռազմական օբյեկտ Իսրայելի տարածքում, այդ թվում՝ 7 բանակային զորանոց և «Հա-Հերմոն» 810-րդ պահուստային հետևակային բրիգադի շտաբը` Մաալե Գոլանիում։
Իսրայելն իր հերթին սեպտեմբերի 19-ին ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։
0Comments