Դժոխքի տեսարան էր, երեխաների ճիչն էր ամենուր, Սառնաղբյուր գյուղը, ճանապարհը հրետակոծվում էր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանցիները կրակում էին քաղաքի վրա, պայթյունի ձայները մոտենում էին մեզ, Ստեփանակերտում ամենուր լացի ու ճչոցի ձայներ էին, կապի խնդիր կար, մարդիկ իրար չէին կարողանում գտնել, դա դեռ պատերազմի առաջին րոպեներն էին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հիշելով Արցախյան վերջին պատերազմը։ 

Թադևոսյանի խոսքով, մինչև վերջին պահը արցախցիները հույս ունեին, որ օգնություն, բեկում կլինի, բայց այդպես էլ չեղավ։ Նրա պատմելով, սեպտեմբերի 19-ի գիշերը Շոշ գյուղն առաջինն ընկավ, մարդիկ էին մնացել այնտեղ, մի քանի օր հետո են միայն կարողացել նրանց տարհանել։ 

«Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղը, որ Աղդամ-Ակնա հատվածին է սահմանակից, պատերազմը, երբ սկսում է, գյուղապետը փրկում է երեխաներին, կանանց, ծերերին` տանելով անտառային հատված, ադրբեջանցիները, տեսնելով նրանց, կրակում են կանանց, երեխաների ու ծերերի վրա, 5 անձ զոհվում է, երեքը՝ երեխա։ Դժոխքի մի տեսարան էր, Սառնաղբյուր գյուղը և ճանապարհը ամբողջությամբ հրետակոծվում էին, երեխաների ճիչն էր ամենուր»,- պատմեց ՆԳՆ խոսնակը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։