Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Մանրամասներ
ինքնաթիռ

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց  հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին ասել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին: 

Մասնագետները զննում են ինքնաթիռը: Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։