Նարիշկինը հայտարարել է Վրաստանում «գունավոր հեղափոխության» փորձերը կանխելու Ռուսաստանի ցանկության մասին

Մանրամասներ
նարիշկին

Ռուսաստանը կցանկանար կանխել Վրաստանում գունավոր հեղափոխության փորձերը՝ հրապարակելով այս հարցի վերաբերյալ առկա հետախուզական տվյալները, ТАСС-ին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը` մեկնաբանելով ծառայության նախօրեին հրապարակած նախազգուշացումը։

«Այն փաստը, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է այն տեղեկությունը, որը (մենք) ստացել և ստանում ենք ոչ միայն արևմտյան հետախուզական ծառայությունների, այլև պետական ​​կառույցների, օրինակ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի թշնամական գործունեության մասին, դա անում ենք՝ Վրաստանում «գունավոր հեղափոխություն» անելու փորձերի կանխարգելման գործում մեր լուման ներդնելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե Միացյալ Նահանգները մտադիր է  է «Թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ հոկտեմբերի 26-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը թույլ չտալու համար։