Ելիսեյան դաշտում վառվել են սուրբծննդյան տոների լույսերը

Մանրամասներ

ա

Կիրակի Փարիզում, Ելիսեյան դաշտում վառվել են սուրբծննդյան տոների լույսերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տոնական լուսավորությունը հանդիսավորապես միացվել է տեղի ժամանակով ժամը 19.10-ին։ Բաժակի ձեւ ունեցող կարմիր ծաղկաշղթաները պատել են Հաղթական կամարի երկու կողմում գտնվող մոտ 400 ծառերը։

Եթե անցած տարի համավարակի պատճառով սուրբծննդյան լույսերը վառվեցին առանց հանրության ներկայության, ապա այսօր Փարիզի հարյուրավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ հավաքվել էին Ելիսեյան դաշտում՝ վայելելու տոնական մթնոլորտը։

ա

Հենց որ ծառերը լուսավորվեցին կարմիր լույսերով, Ելիսեյան դաշտում համերգ սկսվեց։

Նոյեմբերի վերջին Փարիզում լուսավառությամբ է սկսվում սուրբծննդյան շրջանը, որն ուղեկցվում է տոնավաճառների եւ զբոսանքների կազմակերպմամբ։

Ելիսեայն դաշտում լույսերն այս տարի միացած կլինեն մինչեւ 2022թ. հունվարի 9-ը, ժամը 17.00-ից մինչեւ 2.00-ն։ 

ա