Սինգապուրի օդանավակայանում զբոսաշրջիկները կարող են իրենց կախարդներ զգալ

Օդանավակայանը Սուրբծննդյան տոնի առթիվ զարդարված են Հարի Փոթերի մասին գրքերից և «ֆանտաստիկ գազաններն ու դրանց բանկության վայրերը» գրքից վերցված տարրերով

Սինգապուրի Չանգի օդանավակայանում կառուցվել են այն նշանավոր վայրերի մակետները, որոնք նկարագրված են Հարի Փոթերի մասին գրքերում: Այնտեղ ուղեւորները կարող են հագնել կախարդների շորեր, սովորել կախարդանքների խոսքեր արտասանել եւ այցելել Հոգսմիդ մոգական ավան: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

ղսդ

Օդանավակայանի որոշ գոտիներ Սուրբծննդյան տոնի առթիվ զարդարված են Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերից եւ «ֆանտաստիկ գազաններն ու դրանց բանկության վայրերը» գրքից վերցված տարրերով:

2Այսպես, տերմինալ 2-ի մեկնաթռիչքի գոտում հայտնվել է հռչակավոր Շառաչող Ուռենու մակետը, որն աճում է Հոգվարթս դպրոցի տարածքում: Իսկ տերմինալ 3-ում կան Հոգսմիդ ավանի պատճենը եւ բազմաթիվ «կախարդական» խանութներ:

սդՍԴՖ

«Գրքային» վայրերն ամեն օր բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը՝ մինչեւ փետրվարի կեսերը: Չանգի օդանավակայանը վեց տարի Է, ինչ լավագույնն Է համարվում աշխարհում: Հյուրերի տրամադրության տակ կան, օրինակ՝ անվճար շուրջօրյա կինոթատրոն, լողավազան տանիքին եւ թիթեռնիկների պուրակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:ՍԱԴ