ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին

Մանրամասներ
մակ

Լիբանանա-իսրայելական սահմանին հակամարտող կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և վերադառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը, ասվում է UNIFIL-ից և UNSCOL-ից ստացած համատեղ հայտարարության մեջ:

«Կապույտ գծի ողջ երկայնքով այսօր տագնապալի զարգացումների լույսի ներքո՝ Լիբանանում ՄԱԿ-ի համակարգող շտաբը և ՅՈՒՆԻՖԻԼ-ը կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը և զերծ մնալ էսկալացիայից», – ասվում է փաստաթղթում:

Համաձայն կոմյունիկեի՝ զինված դիմակայության շարունակությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձեւը, որը լիբանանա-իսրայելական սահմանին խաղաղության պահպանման միակ մեխանիզմն է։