XXI դարի ամենամեծ եւ խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում մեկ շրջանով, մեկ հիվանդանոցով, մեկ դպրոցով, փախստականների մեկ ճամբարով, մեկ «անվտանգ գոտով»։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ պաղեստինյան տարածքների գծով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
«Ամերիկյան եւ եվրոպական զենքի օգնությամբ։ Եվ բոլոր «քաղաքակիրթ երկրների» անտարբերությամբ»։
Թող պաղեստինցիները ներեն մեզ իրենց պաշտպանելու մեր հավաքական անկարողության համար՝ հետեւելով միջազգային իրավունքի գլխավոր իմաստին»,- նշել է Ալբանեզեն իր գրառման մեջ։
0Comments