Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, թե «հայերը ոչ մեկին պետք չեն՝ բացի մեզնից»։
«Նայեք Հայաստանի քաղաքականությանը։ Մի՞թե դա քաղաքականություն է, ո՞ւմ են նրանք պետք՝ բացի մեզնից։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները բավական սրվեցին այն բանից հետո, երբ Լուկաշենկոն այցելեց Ադրբեջան ու Ալիևի ուղեկցությամբ եղավ նաև օկուպացված Արցախում ու շնորհավորեց Բաքվի բռնապետին «հողերի ազատագրման կապակցությամբ»։
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ՀԱՊԿ-ի «գործընկերոջը» Ադրբեջանին պատերազմում օգնելու մեջ, ինչպես նաև հայտարարեց, թե ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ նախագահը Լուկաշենկոն է։
0Comments