Բրյանսկի մարզի հրթիռակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ հղի կին և երեխա

Մանրամասներ

1

Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի հրթիռակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ հղի կին և երեխա, ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանային հիվանդանոցում։

«Յոթ մարդ ընդունվել է (հրթիռակոծությունից հետո)։ Նրանցից երեխային՝ ծանր վիճակում, հղի մոր հետ ուղարկել են Նովոզիբկովսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Երկու մեծահասակները ծանր վիճակում են, ևս երեքը՝ միջին ծանրության»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ում գրել է, որ Կլիմովո գյուղը հրթիռակոծվել է ուկրաինական կողմից։ «Հրթիռակոծության հետևանքով վնասվել է երկու բնակելի շենք, բնակիչների շրջանում կան տուժածներ: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, ԱԻՆ-ը։ Մարդկանց այժմ ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Բոգոմազը։