Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է, որ Մինսկը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը, որն ուղղված է հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի պատմական առաքելության ձեր խորը ըմբռնումը, ժողովրդի և հայրենիքի ճակատագրի համար անձնական պատասխանատվությունը դարձել են պետականության և ինքնիշխանության ամրապնդման, սոցիալ-տնտեսական ներուժի և միջազգային հեղինակության ամրապնդման հուսալի գրավականը»,-ասված է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի հետևողական ամուր դիրքորոշումը և նրա սկզբունքային վերաբերմունքը բելառուս-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նկատմամբ, որոնք նպաստել են տնտեսական ինտեգրման էական ակտիվացմանը»:
0Comments