Պուտինը պատրաստ է շփումների՝ «խաղաղության հետագիծ» դուրս գալու համար. Պեսկով

Մանրամասներ
կրեմլ ագն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած շփման՝ «խաղաղության հետագիծ» դուրս գալու և Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է երկխոսությանը պատրաստ լինելուն, ապա նույնիսկ երեկվա հայտարարության մեջ նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը ցանկացած շփումների համար՝ և՛ ապաէսկալացման նպատակով, և՛ հետագա էսկալացումից խուսափելու նպատակով, և՛ խաղաղության հետագիծ դուրս գալու նպատակով: Ուստի նախագահի այդ պատրաստակամությունը շփումների համար…. եղել է, կա և մնում է արդիական մինչ օրս: Այդ մասին ասել է պետության ղեկավարն ինքը», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Դնեպրում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։