Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է, որ ռուսական միջուկային դոկտրինի փոփոխությունների հետ կապված ազդակներն ընկալվել են Արևմուտքում, և դա նկատելիորեն սառեցրել է նրանց ագրեսիվ տրամադրությունները:
«Տաք գլուխները, եթե չլսեին, այդ հեռահար հրթիռներով արդեն ռմբակոծելու էին մեզ, հատկապես Ռուսաստանին։ Իսկ այսպես, հավանաբար, դա կոտրում է նրանց եռանդը», - ասել Է Լուկաշենկոն։
0Comments