Ասեմ, որ իրենք շատ հզոր են․ Պարզվեց, որ «մեր բանակի նոր դեմքը» Մի8 ուղղաթիռն էր․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ուկրաինայի բանակի Կուրսկ ներթափանցման ժամանակ տեղի ունեցան մեկ հետաքրքիր իրադարձություն։

Հարձակումը սկսելուց առաջ ուկրաինացիներին առաջին անգամ հաջողվեց ամբողջությամբ փակել օդը։ Ոչ FPV, ոչ էլ այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր չէին կարողանում օդ բարձրանալ։ Խափանվել էր նաև ռուսական բանակի ամբողջ կապը։ Ռացիաները դադարել էին աշխատել, և ռուսներին փրկել էր միայն սովորական բջջային կապն ու WiFi-ը։

Ռուսաստանի Դումայում ներկայացված էր օրինագիծ, որը զինվորներին արգելում էր կրել գաջեթներ։ Կուրսկի դեպքերից հետո այս օրինագիծը արագորեն հետ կանչվեց։

Այս թեմայի վերաբերյալ կա The New York Times-ի հետազոտությունը, ըստ որի ՆԱՏՕ-ն եկել է այն եզրակացության, որ ժամանակակից պայմաններում ռազմական կապի լավագույն միջոցը ռազմականացված մեսենջերն է, որը ներկայում հաջողությամբ կիրառվում է Ուկրաինայում։

Դե այս հարցում մեր ՊՆ-ի կարծիքի մասին այստեղ մի քանի անգամ գրել եմ։ Ասեմ, որ իրենք շատ հզոր են։ Էս վերջերս զորավարժության տեսանյութի մի վերնագիր տեսա, գրված էր "մեր բանակի նոր դեմքը"։ Նայեցի, պարզվեց, որ այդ նոր դեմքը Մի8 ուղղաթիռն էր։

#ճիշտըցուլնա

Վահրամ Մարտիրոսյան