Բոլորը գիտեմ. Մի՛ ստիպեք պատմեմ, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էտ առիթով

Մանրամասներ
հայկ

Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ոնց ես, ինչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին:

Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասե՞մ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած արձագանքում ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին:

Փաշինյանին ո՞վ ա բերել... Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք: Ախր շատ լավ գիտեմ, թե որ մեկդ 18-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխոոոոոով» գոռացել, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էտ առիթով, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին, որ մեկդ ինչ հագած ու անհանգստությունից քրտնելով՝ ինչքան է սպասել իրա ընդունարանում...

Բոլորը գիտեմ:

Մի՛ ստիպեք պատմեմ, թե ոնց այն ժամանակ, երբ մենք փողոցում պայքարում էինք, լուրջ դեմքերով սրճարաններից մեկում «հանդիպումներ» էիք անում «հերթագրվածների» հետ: Պատմե՞մ, թե ինչից էիք խոսում:

Մի՛ ստիպեք, ախպոր պես, մի՛ ստիպեք անցնենք դաշտը մաքրելուն. դրա ժամանակ չի:

Հանրապետականը մի նպատակ ունի՝ իշխանափոխություն՝ իշխանափոխություն հանուն մեր հայրենիքի: Ձեր կեղտոտ խաղերի ժամանակն ու հավեսը չունենք:

Հուսամ՝ կսթափվեք:

Գո՛րծ արեք, իսկ եթե չեք կարողանում, մի՛ խանգարեք:

Հայկ Մամիջանյան