Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներին ևս երկու ամիս կհատկացվի 300 հազարական դրամները

Մանրամասներ
գերի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել եւս երկու ամսով՝ մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ:

Այդ նպատակով հատկացվեց  13,8 մլն դրամ:

Նշենք, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: