Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. Դրանք ծավալուն են. վարչապետի խոսնակ

Մանրամասներ
նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ այցի տեսանյութերը ուշ կհրապարակվեն։

Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել է, որ տեսանյութերը ծավալուն են։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպեց բնակիչների հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին։

Հադիպումների տեսանյութերը ծավալուն են, ուստի կհրապարակվեն ավելի ուշ»,- Facebook-ում գրել է Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով: