Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է․ ՆԳՆ ոստիկանության պետ

Մանրամասներ
նգն

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ․ 

«Սիրելի՛ գործընկերուհիներ,
Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է: Ավելին՝ հենց ձեր պրոֆեսիոնալիզմի, մարդկային ու մասնագիտական որակների, ձեր ներկայությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտի շնորհիվ են հաճախ գրանցվում այն արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում:

Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը՝ հանուն մեր երկրի և քաղաքացու բարօրության: Վստահ եմ, որ, ինչպես միշտ, լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները՝ լինելով և՛ պրոֆեսիոնալ ծառայակից ու հրաշալի գործընկեր, և՛ ընտանիքի հիմնասյուն ու հոգատար մայր:

Կրկին շնորհավորելով մեր կին ծառայակիցներին, մեր կին վետերաններին, մեր մայրերին, կանանց ու դստրիկներին՝ մաղթում եմ հաջողություն բոլոր գործերում, խաղաղություն և ամենայն բարիք: Երջանկություն բոլորիդ»: