Ավտովթարի հետևանքով մահացել են հայրը, մայրը և նրանց 7-ամյա որդին

Մանրամասներ
ընտանիք

Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածները ընտանքի անդամներ էին՝ հայր, մայր և 7-ամյա երեխա։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։

«Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։

Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։ Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասաց զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։