Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Մանրամասներ
ռուսաստան

Հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տիրող իրավիճակը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաներ։

Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն։