Batumi Municipality Cup․ Հայաստանի շախմատիստները նվաճեցին 6 ոսկե մեդալ

Մանրամասներ
1

Հայաստանի շախմատիստները 6 ոսկե մեդալ նվաճեցին 8th Batumi Municipality Cup մրցաշարում, որն անցկացվեց 9 վարկանիշային և տարիքային խմբերով։

Ա խմբում հաղթող դարձավ միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Նույնքան միավոր վաստակեցին նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 4-րդ տեղերը։

Ա խմբում աղջիկների պայքարում առաջին տեղը գրավեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, 2-րդ տեղը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:

Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Բ խմբում աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ երկրոր տեղը ՝ Մելինե Հարությունյանը:

Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում հաղթեց Դավիթ Բաղդասարյանը, մինչև 14 տարեկան պատանիների պայքարում երրորդ տեղը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը:

Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Գ խմբում մրցանակակիրների թվում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, որը 7 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

Գ խմբում աղջիկների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, երրորդը տեղը՝ Նատալի Քեշիշյանը:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, որը 7 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:

Նույնքան միավոր վաստակեց նաև Նատալի Աֆիյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Արաքս Ավետիսյանը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: