Սաբոտաժի հետևանքով պայթյունը բացառված է. Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ Իրանի գլխավոր շտաբի 2-րդ զեկույցը

Մանրամասներ
իրան

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է իր երկրորդ զեկույցը՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության մահվանը հանգեցրած՝ վերջերս տեղի ունեցած ուղղաթիռի կործանման պատճառների մասին, գրում է Mehr-ը։

Զինված ուժերի գլխավոր շտաբը ուղղաթիռի կործանման ասպեկտների և պատճառների վերաբերյալ իր երկրորդ զեկույցում, մասնավորապես, նշել է, որ որպես Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի պայթյունի պատճառ բացառվում է թռիչքի ընթացքում և ուղղաթիռի՝ սարը բախվելուց ակնթարթներ առաջ «նենգադուլի՝ (սաբոտաժի) ակտի իրականացումը։