Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»

Մանրամասներ
քպ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ: Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 %-ի չափով հարկել:

ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը, ասել են, որ քաղաքացիների բեռն այս փուլում չի կարելի մեծացնել, իսկ այդ փոփոխության հետեւանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ուստի դա կանդրադառնա նաեւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա»: