Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի

Մանրամասներ
անահիտ

NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պատճառը առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ:

Կառավության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության վերին օղակներում տևական ժամանակ է քննարկվում է այն հարցը, որ Ավանեսյանը չի կարողանում արդյունավետ իրականացնել  ղեկավարման և վերահսկման իր լիազորությունները, ինչի հետևանքով նախարարությանը ենթակա առողջապահական հաստատություններում, մեղմ մասած «բարդակ» է տիրում: Ավելին, առողջապահության նախարարին տևական ժամանակ է չի հաջողվում ոլորտի միասնական քաղաքականությունը տարածել նախարարությանը ենթակա կազմակերպությունների վրա:

Ավանեսյանին պաշտոնանկ անելու որոշմանը նպաստել է նաև Մարտունի ԲԿ-ի շինարարության ընթաքում արձանագրված զգալի թերությունները վարչապետից թաքցնելու փաստը:

 Մեզ հայտնի դարձավ, որ իշխանություններն արդեն նախարարի մի քանի թեկնածուների են դիտարկում, այդ թվում՝ իշխող քաղաքական խմբակցությունից:

Ի տարբերություն էկոնեմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնանկության և դրան հաջորդած իրավական հաշվեհարդարի, իշխանությունները որոշել են խնայել Ավանեսյանին՝ նրան ճանապարհելով առանց սկանդալային բացահայտումների: