Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ․-ին իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Վրեժ Մ․-ն և ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Սերյոժա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Բժիշկները տեղում նաև ավտոմեքենայում գտնվող ևս 2 անչափահաս տղաների օգնություն են ցուցաբերել, սակայն կարիք չի եղել նրանց հիվանդանոց տեղափոխելու։
«Եղեգնաձոր» բշկական կենտրոնից վիրավորները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և բժիշկների կողմից վթարի վայրում բուժօգնություն ստացած 2 երեխաների ինքնությունը։
0Comments