Փենսիլվանիայի Փանքսթաունի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա արարողություն, որի շնորհիվ քաղաքը հայտնի է ամբողջ աշխարհով, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Արջամուկ Ֆիլը դուրս է եկել փոսից և չի տեսել իր ստվերը, ինչը նշանակում է, որ գարունը վաղ է լինելու։ Արջամուկ Ֆիլը կանխատեսել է, որ 2020 թվականից ի վեր առաջին անգամ գարունը շուտ կգա։
Արջամուկ Ֆիլի պաշտոնական կենսագրությունից պարզ է դառնում, որ նա եղանակը կանխատեսում է 1886 թվականից և իր անհավանական երկարակեցության համար պարտական է գաղտնի «կյանքի էլիքսիրին»։
0Comments