ՄԻՊ ԱՆահիտ Մանասյանը չպատասխանեց հարցին, թե նորմալ է, որ իշխանության ներկայացուցիչների Եռաբլուր այցի ժամանակ այն փակվում է քաղաքացիների եւ լրագրողների համար:
Մանասյանը նշեց, որ այսօր այդ հարցին պատասխանելու օրը չի եւ նստելով մեքենան արագ հեռացավ:
Նշենք, որ ավելի վաղ ողջ իշխանական վերնախավը Եռաբլուրում էր, այդ ընթացքում փակ էր Եռաբլուրի մուտքը քաղաքացիների եւ լրագրողների համար:
0Comments