Նույնիսկ եթե Կիրանցի բնակիչները չունեն սեփականության իրավունքի վկայական, նրանք փոխհատուցում պետք է ստանան. ՄԻՊ

Մանրամասներ
կիրանց

Կիրանցի բնակիչներից տների փոխհատուցման չափով բողոքներ չենք ստացել, բայց նախքան բնակիչների կողմից դիմում ներկայացնելը ես ինքս ոչ միայն Կիրանց, այլեւ տարբեր սահմանամերձ բնակավայրեր մեկնել եմ, կոնկրետ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հետ կապված ես գույքային իրավունքների երաշխավորման հարց անձամբ եմ բարձրացրել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Անհատական դիմում Կիրնցի բնակիչներից չենք ստացել, բայց քանի որ մեր նախաձեռնությամբ ենք այդ խնդրով զբաղվել, ես ինքս բարձրացրել եմ այն հարցը, որ սեփականության իրավունքի հետ կապված  քաղաքացիները միանշանակ պետք է ոչ միայն ստանան փոխհատուցում, երբ ունեն  սեփականության իրավունքի վկայական, ես ավելի առաջ եմ շարժվել այդ առումով եւ նշել եմ, որ եթե նույնիսկ անձինք չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց ունեն գույքային իրավունքներ, որ պետության պարտավորության ներքո են գտնվում, միանշանակ է, որ պետությունը պետք է փոխհատուցման խնդիրը հասցեավորի պատշաճ եղանակով»,-ընդգծեց Մանասյանը: