Ինտերը հաղթեց Նապոլիին․ Մխիթարյանն ու խաղընկերները՝ Իտալիայի սուպերգավաթակիր

Մանրամասներ
Ինտերը հաղթեց Նապոլիին․ Մխիթարյան

Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին»  ու նվաճեց երկրի սուպերգավաթը։

Միլանյան թիմը հաղթական գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը՝ 91-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այսպիսով, «Ինտերը» դարձավ Իտալիայի սուպերգավաթը։