Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։
Մտքեր են փոխանակվել Կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։
0Comments