Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումը

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է պատերազմական պայմաններում երկրում նախագահական ընտրությունների անցկացումը։

Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.ua» լրատվականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ համապատասխան հռչակագիրն ընդունել են Ռադայի պատգամավորները։ Ընդ որում՝ փաստաթղթի ընդունմանը մասնակցել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու հանձնախմբերը։

Նշենք, որ Ուկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին, սակայն այժմ մինչ պատերազմի ավարտը ընտրություններ կարող են չանցկացվել։