Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել կատարել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը, տեղեկացրել է Reuters-ը։
«Նա պետք է դուրս բերի զորքերը»,- ասել է Շոլցը Նուտետալ (Բրանդենբուրգի երկրամաս) կատարած այցի ժամանակ։
Սակայն ներկայում չկա դրա իրականացման որեւէ նշան, ասել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավոր են արդյոք խաղաղ բանակցությունները։
Շոլցի խոսքով՝ Պուտինը չպետք է հասնի հարեւան երկրի մի մասի անեքսիային։
Կանցլերը մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ Գերմանիան օգնություն կցուցաբերի «ռուսական ներխուժումից Ուկրաինան պաշտպանելու հարցում այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի»։
0Comments