Ալիևը չի հաստատել իր մասնակցությունը, կփորձենք մանրամասներ պարզել ԵՄ գործընկերներից․ Փաշինյան

Մանրամասներ
Նիկոլ ալիև

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով հարցին Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգվե՞լ է, թե՞ չեղարկվել։

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրրեին Եվրոպական միության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքների մասին։

Միևնույն ժամանակ չէի ցանկանա շտապել և այդ ամենի մասին գնահատական հնչեցնել»,- ասաց Փաշինյանն՝ արձանագրելով, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: