Իրանը նախազգուշացրել է Իսրայելի հակամարտությանը նոր խաղացողների հնարավոր ներգրավման մասին

Մանրամասներ
Բաղերի

Այլ երկրների կողմից Իսրայելի աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտությանը նոր խաղացողների ներգրավմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաղերին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, այլ պետությունների կողմից նրա ուղղակի աջակցությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել նոր խաղացողների ասպարեզ դուրս գալուն»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բավականին բարձր է ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է վերաճել համատարածաշրջանային հակամարտության։