Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել Խարկովում, Պոլտավայում ու Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածում։
Առցանց քարտեզների տվյալներով՝ վերոնշյալ շրջաններում տագնապի ազդանշանը հնչել է գրեթե միաժամանակ՝ ժամը 11։44-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 12։44)։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։
0Comments