Դուբայի ոստիկանությունը շքեղ Bentley GT-V8-ը կօգտագործի որպես պարեկային մեքենա (լուսանկարներ)

Մանրամասներ

Դուբայի ոստիկանությունն իր շքեղ պարեկային մեքենաների շարքը համալրել է Bentley GT-V8 մոդելով, հայտնում է gulfnews.com-ը:

Նոր գերշքեղ Bentley Continental GT-V8-ն ունի 542 ձիաուժ հզորությամբ 8 մխոցանի շարժիչ, որը հնարավորություն է տալիս 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել 3,9 վայրկյանում:

Դուբայի ոստիկանության՝ տարիների ընթացքում շքեղ մեքենաներով համալրվող ավտոպարկը ներառում է Bugatti Veyron, Aston Martin One-77, Lamborghini Aventador և Brabus Mercedes-Benz մոդելները: 

Ուշագրավ է, որ Դուբայի ոստիկանությունը վերջերս սկսել է հետաքրքրվել էլեկտրական մեքենաներով, քանի որ աշխարհը շարունակում է անցում կատարել դեպի էլեկտրաֆիկացում և զրոյական արտանետումների ձևաչափին: Անցյալ տարի ոստիկանությունը ձեռք է բերել Hongqi E-HS9 շքեղ ամենագնացը՝ որպես ավտոպարկի առաջին EV-ն: Այս տարի ոստիկանությունը գնել է Audi e-tron GT մոդելը:Dubai Police add Bentley Continental GT V8 to supercar fleet