Հուլիսի 13-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը, ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերքեր, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Բադիրյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներիը ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments